11:15  ,  4 օգոստոսի, 2018

UFC-ն պաշտոնապես հաստատեց Նուրմագոմեդով - Մաքգրեգոր մենամարտի օրը  

UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի եւ 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի միջեւ մենամարտը կկայանա հոկտեմբերին 6-ին Լաս Վեգասում, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը UFC-ի չեմպիոն դարձավ ապրիլի 7-ին, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Էլ Յակվինտային։ Մաքրեգորի դեմ մենամարտում նա առաջին անկամ կփորձի պաշտպանել տիտղոսը:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չի գալիս 2016-ից: 2017-ին իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում